Հայերեն   Русский   English
Վաճառքի Պայմաններ

Ապահովագրություն

Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրության համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճեները`

1. Տեխնիկական անձնագիր,
2. Բանկի տեղեկանքն ավտոմեքենայի գնահատման վերաբերյալ,
3. Ապահովադրի անձնագրի 2,3,4,5-րդ էջերի պատճեն (նշել հայրանունը եթե բացակայում է), հասցեն, քաղաքային և բջջային հեռախոսահամարներ,4. Լիազորված վարորդների անձնագրերի 2,3,4,5-րդ էջերի պատճեն (նշել հայրանունը եթե բացակայում է), վարորդական իրավունքի վկայականի երկու կողմերի պատճեն, հասցեն, քաղաքային և բջջային հեռախոսահամարներ.

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՆՍԵՐ, ՀՐԴԵՀ, ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱԿԱԳՆԵՐ ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ
1 տարվա դեպքում ----- 1,9 % ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ 1,5 % նվազագույնը 50,000 դրամ)


– 75,000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ապ.գումարից ավելի գումարների դեպքում ապահովագրության սակագինը և չհատուցվող գումարները կսահմանվեն առանձնացված կարգով,
– Մինչև 6 միլիոն դրամ շուկայական արժեք ունեցող մեքենաների ապահովագրության վկայագրերի ներքևի մասում նշել “Մեքենան չի շահագործվի որպես տաքսի կամ չի տրվի վարձակալության”:


“Լոնդոն-Երևան Կօ” ապահովագրական ընկերությունը չի ապահովագրում տաքսի ծառայության և վարձով տրվող ավտոմեքենաներ:

Բացառություններ կարող են կատարվել միայն Ընկերության հետ համաձայնեցնելու և ներքոնշյալ պայմանների դեպքում.

ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՁՈՎ ՏՐՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ`

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՆՍԵՐ, ՀՐԴԵՀ, ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱԿԱԳՆԵՐ ՉՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐ
1 տարվա դեպքում ----- 1,9 % ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ 1,5 % նվազագույնը 50,000 դրամ)
կամ
1 տարվա դեպքում ----- 3,50% ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ 3,0 %(նվազագույնը 100,000 դրամ)


ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ և ՎԱՐՁՈՎ ՏՐՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ Երրորդ Անձանց Հանդեպ Պատասխանատվության Ապահովագրության վկայագիր չի կարող տրամադրվել:

Ընդհանուր պայմաններ`

1. Եթե վկայագրում նշված բոլոր վարորդների տարիքը 21-ից մինչև 23 տարեկան է, ապա Չհատուցվող գումարն ավելացվում է 200 $-ին համարժեք դրամով:
2. Մինչև 21 տարեկան անձիք չեն կարող հանդիսանալ ապահովագրված մեքենայի վարորդ: