Հայերեն   Русский   English
ՄԵՐ ՄԱՍԻՆ

Նորություններ

new year special offer

Հատուկ առաջարկ մինչ 28-ը փետրվարի: Volvo XC60 - 13.900.000 դրամ

      ՖՈՐԱ ընկերությունը, որը հանդիսանում է VOLVO մակնիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, հայտարարել է XC60 նոր քաղաքային արտաճանապարհային ավտոմեքենայի նորամուտը հայրենական շուկայում: Այս հանրահայտ շվեդական ընկերության մեքենաների սիրահարները հնարավորություն են ստացել պատվիրել նոր մոդելը մինչև փետրվարի 28-ը ընդամենը 13.700.000 դրամով, ինչը զգալիորեն էժան է, քան նույն VOLVO XC60-ի արժեքը արտասահմանյան այլ շուկաներում: Այս իսկապես շքեղ ավտոմեքենան աչքի է ընկնում Volvo-ին մշտապես հատուկ անվտանգության ամենաբարձր մակարդակով: Բավական է նշել, որ առաջին անգամ սերիական արտադրության ավտոմեքենաների մեջ կիրառվում է CITY SAFETY անվտանգության համակարգը, որը, ինչպես պարզ է դառնում արդեն անվանումից, առնչվում է քաղաքային պայմաններում երթևեկելուն: Այդ նորագույն համակարգի շնորհիվ, մինչև 30կմ/ժ արագությամբ շարժվելիս, Volvo XC60-ը ինքնուրույն արգելակում է ցանկացած տեսակի խոչնդոտ հանդիպելու դեպքում, ինչը զգալիորեն նվազեցնում է քաղաքում հաճախակի հանդիպող ավտովթարների հնարավորությունը:
      Ինչպես հաղորդեցին ՖՈՐԱ ընկերույունում, ակնկալվում է, որ նոր Volvo XC60-ը կարող է դառնալ ամենահետաքրքիր ու մեծ պահանջարկ վայելող նորամուտներից մեկը հայաստանյան ավտոշուկայում:




new year special offer
Ամանորյա ակցիա – “Դիմավորեք նոր Տարին ամենաանվտանգ ավտոմեքենայով”

Նոր տարվա նախօրյակին ”Ֆորա” ընկերությունը որոշել է իրական անակնկալ մատուցել Volvo և Land Rover մակնիշի ավտոմեքենաների սիրահարներին` հայտարարելով եզակի ակցիա սրահում ներկայացված մոդելների համար:

Ավտոսրահի յուրաքանչյուր հաճախորդի սպասում է նվեր` 3.000.000 դրամ արժողությամբ: Ի դեպ յուրաքանչյուր պոտենցիալ գնորդին տրվում է ընտրության հնարավորություն` ստանալ նվերը զեղչի տեսքով հայտարարված գումարի չափսով, կամ ընտրել մի որևէ այլ նվեր, օրինակ Yamaha մոտոտեխնիկայի որոշակի մոդել:

Ցանկության դեպքում “Ֆորա”-ն պատրաստ է դիտարկել նաև տարաժամկետ վճարման հնարավորություն որոշ ավտոմեքենաների համար: Այն հաճախորդները, որոնք մոտակա ժամանակ պատրաստվում են մեկ այլ ավտոմեքենա գնել “Ֆորա” ընկերությունից, կարող են որպես ամանորյա նվեր ստանալ այդ երկրորդ ավտոմեքենայի կանխավճարը հայտարարված գումարի սահմաններում:

Ակցիան կրում է ամանորյա բնույթ և անց է կացվում “Դիմավորեք նոր Տարին ամենաանվտանգ ավտոմեքենայով” խորագրի ներքո:




Golden Tulip
Հատուկ առաջարկ մինչև դեկտեմբերի 15-ը

 Եվրոյի փոխարժեքի նվազման հետևանքով մինչև դեկտեմբերի 15-ը գործում է հատուկ գնացուցակ Ford Transit SWB, MWB, LWB և LWB LE “Jumbo” բեռնատար ինչպես նաև Transit-ի մարդատար տարբերակների համար:
 Գործում է կորպորատիվ փաթեթ` 400.000 դրամ ընդհանուր արժողությամբ, որը ենթադրում է տարատեսակ նվերներ կորպորատիվ հաճախորդներին, այն է` ձմեռային անվադողեր, դիզելային վառելիք, ջերմամեկուսացում` կախված ձեռք բերվող ավտոմեքենաների քանակից:
 Եզակի առաջարկ` գնեք 2-ից ավելի Ford Transit 3% զեղչով, իսկ 6-ից ավելի` 5% զեղչով:




Golden Tulip
8 Նոյեմբերի 2008թ.

“Ֆորա” ընկերությունը Gօlden Palace Hotel հյուրանոցային համալիրի բիզնես-կենտրոնում կազմակերպել էր յուրահատուկ գործարար հանդիպում, որը նվիրված էր Ford Transit կոմերցիոն ավտոմեքենաների մոդելային շարքին:

Հանդիպմանը մասնակցելու հրավիրված էին հայաստանյան տնտեսության ամենատարբեր ոլորտների առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, լրագրողներ էլեկտրոնային և տպագիր զանգվածային լրատվամիջոցներից:

Միջոցառման ընթացքում “Ֆորա”-ի աշխատակիցները հավաքվածներին մանրամասն ներկայացրեցին այդ իրապես ունիվերսալ մոդելի մարդատար և բեռնատար ավտոմեքենաները, դրանց ձեռք բերման և շահագործման ամենաօպտիմալ տարբերակները:

Բիզնեսմենների համար իսկական անակնկալ էին “Ֆորա”-ի առաջարկած վաճառքի եզակի պայմանները: Այսպես, եվրոյի փոխարժեքի նվազման հետևանքով մինչև դեկտեմբերի 15-ը գործում է հատուկ գնացուցակ Ford Transit SWB, MWB, LWB և LWB LE “Jumbo” բեռնատար ինչպես նաև Transit-ի մարդատար տարբերակների համար: Բոլոր ներկաներին առաջարկվեց օգտվել հատուկ կորպորատիվ փաթեթից` 400.000 դրամ ընդհանուր արժողությամբ: Փաթեթի կիրառումը ենթադրում է տարատեսակ նվերներ կորպորատիվ հաճախորդներին, այն է` ձմեռային անվադողեր, դիզելային վառելիք, ջերմամեկուսացում, կախված ձեռքբերվող ավտոմեքենաների քանակից;

Ներկաներին հետաքրքրեց նաև “Ֆորա”-ի մեկ այլ եզակի առաջարկ` գնել 2-ից ավելի Ford Transit 3% զեղչով, իսկ 6-ից ավելի` 5% զեղչով:

Ինչպես հավաստիացրեցին ընկերության ներկայացուցիչները, նման հանդիպումները կլինեն շարունակական` ապահովելով ավելի սերտ համագործակցություն պոտենցիալ հաճախորդների հետ:



Volvo XC60
18 Հոկտեմբերի 2008թ.

Պատրաստվելով ավտոսիրողների կողմից այդքան սպասված Volvo XC60 քրոսովերի նորամուտին` “Ֆորա” ընկերությունը ձեռնարկում է հետևողական քայլեր` այդ կարևոր իրադարձությանը նախապատրաստվելու և համապատասխան ինֆորմացիոն դաշտ ստեղծելու նպատակով:

Այսպես, հոկտեմբերի 13-15-ը “Ֆորա”-ն Իսպանիայի Վալենսիա քաղաք էր գործուղել “Մեդիամաքս” լրատվական գործակալության auto.am պորտալը ներկայացնող լրագրող Կարեն Անտոնյանին` մասնակցելու հատուկ լրատվամիջոցների համար կազմակերպված Volvo XC60 մոդելի թեստ-դրայվին: Լրագրողի տպավորություններին մանրամասն կարող եք ծանոթանալ auto.am կայքում:

Volvo XC60 մոդելի նորամուտը հայաստանյան շուկա ակնկալվում է 2009 թ. գարնանը, իսկ նախնական հաշվարկների հիման վրա ավտոմեքենայի արժեքը կկազմի մոտավորապես 17 մլն. դրամ.

Հետևեք նորություններին:



Volvo XC60
Նոր FORD FOCUS

    Ուրախ ենք ներկայացնել Ձեզ FORD FOCUS հանրահռչակ մոդելի նոր սերունդը, որն ստեղծված է կինետիկ դիզայնի գաղափարախոսության հիման վրա: Սա մի կատարյալ ավտոմեքենա է, որը դուրս է սովորական պատկերացումների շրջանակից: Նոր FOCUS-ը ձեռք է բերել ավելի դինամիկ և ատլետիկ արտաքին տեսք, որը շահավետորեն ընդգծում է ավտոմեքենայի մանևրականությունն ու սլացիկությունը:
    Ի համեմատություն նախորդ սերնդի` նոր FORD FOCUS-ում փոփոխության են ենթարկվել գրեթե բոլոր մասերը, սկսած արտաքին տեսքից մինչև սրահի կահավորումը: «Կինետիկ դիզայննե իր մարմնավորումն է գտել կենտրոնական կանգնակի ավելի սահուն ուրվագծերում, իսկ սարքավորումների նորացված վահանակը այսուհետ լուսավորվում է կարմիր գույնով, ինչն ավելի դյուրին է դարձնում ցուցիչներից համապատասխան տեղեկատվություն ստանալը:
    Նոր FORD FOCUS-ը հարուստ է տարատեսակ լրացուցիչ սարքավորումներով և ֆունկցիաներով, որոնց շնորհիվ ավտոմեքենա վարելը դառնում է էլ ավելի հաճելի: Առանց կափարիչի վառելիքի բաքը –Easy Fuel համակարգ- օգնում է` խուսափել լիցքավորման ժամանակ ծագող անկանխատեսելի իրավիճակներից, իսկ անվադողերում ճնշման վերահսկման համակարգը` մշտապես վերահսկել անվադողերի աշխատանքը: Սրահում նույնիսկ նախատեսված է 230V սնուցման վարդակ` տարատեսակ էլեկտրական սարքեր գործարկելու նպատակով: Ու բնականաբար չի կարելի չհիշատակել հետևի ինքնատիպ լուսադիոդային լուսարձակների մասին, որոնք ստեղծում են անգերազանցելի տեսողական է էֆֆեկտ:
    Նոր FORD FOCUS-ը հասանելի է 3 և 5 դռնանի հեչբեք և 4 դռնանի սեդան թափքերով: Իսկ ամենառաջադեմ մոդելը` FOCUS ST-ն մարմնավորում է աներևակայելի դինամիկան, ունիկալ սպորտային դիզայնը, հզոր արգելակները և 18 թեթևաձույլ անիվները:

ՎԱՅԵԼԵՔ ՆՈՐ FORD FOCUS ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ:

FORD FOCUS` ՎԻՐՏՈՒՈԶ ԿԱՏԱՐՈՒՄ: