Fiesta-ի նոր սերունդն աչքի է ընկնում երևակայությունն ապշեցնող արտաքին տեսքով, իսկ սրահի կահավորման համար օգտագործված բարձրորակ նյութերի բազմազանությունը ծնում է տարածության, հարմարավետության և շքեղության նոր զգացողություններ:
Այսուհետ ձեզ հասանելի են այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են կլիմատ-կոնտրոլը, բորտհամակարգիչը, լուսարձակների ավտոմատ միացման համակարգը, անձրևի ցուցիչը և շատ այլ տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ Fiesta-ի ղեկին գտնվելը դառնում է իսկական տոն: