Նոր Focus ST-ի արտաքինը էլ ավելի է համապատասխանում դրա դինամիկային: Ուշադրության են արժանի ռադիատորի վանդակաճաղը, 18-դյույմանոց, 5-շյուղանոց թեթևաձույլ անվասկավառակները, նոր դիմային և ետևի բամպերը:
Սարքավորումների կենտրոնական վահանակը, ՙկարբոն՚ ոճով ներքին հարդարանքը, Ford Power կոճակի օգնությամբ շարժիչի աշխատացումը, սպորտային ոտնակներն ու առջևի նստարանները հնարավորություն են տալիս զգալու իսկական մրցարշավային բոլիդ վարելու հաճույքը: