Այս ավտոմեքենան ստեղծված է` բավարարելու ամենախստապահանջ մարդկանց ցանկությունները: Ford Fusion-ի երեք մոդիֆիկացիաները հնարավորություն են տալիս Ձեզ ընտրելու այն, ինչ անհրաժեշտ է ամենօրյա ճանապարհորդությունների համար և այն ամենը, ինչ գնահատում եք ժամանակակից ավտոմեքենայի մեջ: Բազային Fusion Core մոդիֆիկացիան աչքի է ընկնում լակոնիկ ոճով, անվտանգության բարձր մակարդակով և գունային ընտրության լայն հնարավորությամբ:
Trend մոդիֆիկացիան Ձեզ կպարգևի մի շարք լրացուցիչ հարմարավետություններ, այդ թվում նաև հեռակառավարմամբ կենտրոնական փական, առջևի դռների ապակիների և կողային հայելիների էլեկտրակառավարում և այլն:
Իսկ Fusion Elegance-ը կարելի է համարել արդեն իսկական շքեղության և հարմարավետության խորհրդանիշ:
Ցանկացած պայմաններում և ցանկացած պահի Fusion-ը պատրաստ է արդարացնել իր անվանման խորհուրդը, այն է` հարմարավետության, խնայողության, ֆունկցիոնալության և գեղեցկության միաձուլում: