Նոր Ford Ranger պիկապը հիանալի դիզայնով բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա է, որն օժտված է առնական արտաքինով և միշտ պատրաստ է ծանր փորձությունների:
Այն հզոր, մանևրական ու միևնույն ժամանակ վառ ու ժամանակակից ամենագնաց է: Ցանկացած ճանապարհին և ցանկացած իրադրությունում ձեր նոր Ford Ranger-ը հիանալի տեսք կունենա:
Այս ավտոմեքենայի բոլոր մասերը` սկսած թեթևաձույլ անվասկավառակներից մինչև թափքի քրոմապատ տարրերն ու մգեցված ապակիները, միայն ընդգծում են դրա հզորությունն ու նրբագեղությունը: