Ford S-MAX-ի նրբագեղ, սպորտային և նպատակասլաց արտաքինում մարմնավորվել է մի ամբողջ փիլիսոփայություն, որի շնորհիվ Ford-ի ավտոմեքենաները լիովին համապատասխանում են ժամանակակից ավտոմեբիլաշինության բարձր չափանիշներին:
Ավտոմեքենայի ներսում նորովի է սահմանվում տարածական ճկունության ու հարմարավետության գաղափարը` այստեղ հնարավորություն կա տեղադրելու մինչև 3 շարք նստատեղ: Բացի այդ, ցանկության դեպքում սրահը կարելի է վերածել ծավալուն բեռնախցիկի: Ընտրությունը Ձերն է: Ուր էլ որ գնաք, S-MAX-ը կառաջարկի լիակատար ազատություն սրահում և կպարգևի իսկական սպորտային ավտոմեքենա վարելու հաճույք: