Ford Tourneo Connect-ը գրավիչ է և պրակտիկ, տարողունակ ու անխստապահանջ: Կողային շարժական դռներն ու 90˚ և 172˚ աստիճանով բացվող բեռնախցիկի հետևի դռներն ապահովում են հեշտ և արագ աշխատանքը: Այս ավտոմեքենայի թափքի կառուցվածքն ապահովում է վարորդի և ուղևորների կատարյալ անվտանգությունը: Ընդամենը մի քանի ակնթարթում Ford Tourneo Connect-ը կարելի է հարմարավետ միկրոավտոբուսից վերածել տարողունակ ֆուրգոնի: Եվ այս ամենը միշտ պատրաստ է ծառայել Ձեզ և Ձեր բիզնեսի նպատակներին: