1948 թ. հենց Defender-ից է սկսվել Land Rover ընկերության պատմությունը: Հենց այս մոդելն է, որ դարձավ վաթսունամյա փառավոր ավանդույթների հիմնադիրը և ընդհանուր առմամբ կանխորոշեց Land Rover մակնիշի ոճն ու հետագա զարգացումը:
Defender-ի թափքի կառուցվածքն ու դիզայնը ապահովում են այս ավտոմեքենայի անկրկնելի ոճն ու ընթացային որակները: 2007թ. Defender-ի սրահը կրեց մոդելի պատմության մեջ ամենաարմատական փոփոխությունները: Սարքավորումների լիովին նոր վահանակը սրահին ժամանակակից տեսք է հաղորդում, ընդ որում օգտագործված նյութերի անկրկնելի որակին ավելացել են նաև հարմարավետության նոր չափանիշներ:
Defender-ի հուսալի կախոցները ապահովում են անիվների աննախադեպ մանևրականություն` թույլ տալով միևնույն հեշտությամբ տեղաշարժվել թե քարերի, թե խոր փոսերի և ակոսների վրայով:
Պատահական չէ, որ հենց այս մոդելն է ստացել բոլոր ժամանակների լավագույն ամենագնացի կոչումը:
Defender անվանումը վաղուց դարձել է ամուր և հուսալի ամենագնաց ավտոմեքենայի խորհրդանիշ: