Discovery 3-ը անչափ ժամանակակից արտաքին ունի` մարմնավորելով մաքուր գծերի և վիզուալ պարզության գաղափարները: Թեթևության այս անկրկնելի տպավորությունը հնարավոր է դարձել ավելորդ դետալներից հրաժարվելու շնորհիվ:
Նստատեղերի ճկուն դասավորվածությունը թույլ է տալիս 7 մեծահասակների հարմարավետորեն տեղավորվել ավտոմեքենայի սրահում, իսկ կառավարման առաջադեմ տեխնոլոգիաները ապահովում են լիակատար հսկողություն ճանապարհի վրա:
Այս ավտոմեքենան, որն իր մեջ համադրել է Defender-ի արտաճանապարհային որակները և Range Rover-ի աննախադեպ հարմարավետությունը, իրական հաճույք կպատճառի բոլոր նրանց, ովքեր գնահատում են ազատությունն ու բաց տարածությունները: