Հայերեն   Русский   English
Freelander / 19 620 000 դրամ
Նոր Freelander 2-ի ստեղծմամբ LAND ROVER-ը փոխում է ձեր պատկերացումները պրեմիում՚ դասի կոմպակտ արտաճանապարհային ավտոմեքենայի մասին: Դիմային մասի արտաքինը ուժի և վստահության զգացողություն է առաջացնում, իսկ տանիքի առանձնահատուկ աստիճանաձև գիծը ևս մեկ անգամ շեշտում է, որ Ձեր առջև իսկապես բարձրակարգ ավտոմեքենա է: Freelander 2-ի հնարավորությունները իսկապես անսահման են նման դասի այլ ավտոմեքենաների համեմատ: Այն ներդաշնակորեն միավորում է մանևրականությունը, կառավարելիությունը և հարմարավետությունը աննախադեպ անցողունակության հետ: Ավտոմեքենան օժտված է ունիկալ Terrain Response TM համակարգով, որը ստեղծվել է հենց LAND ROVER-ի կողմից և թույլ է տալիս հարմարվել ցանկացած ճանապարհային պայմաններին: Այս և կայունության վերահսկման այլ տեխնոլոգիաների շնորհիվ Freelander 2-ը հիանալի անցողունակություն է ցուցաբերում թե հարթ ճանապարհների վրա, թե դրանցից դուրս: