Հայերեն   Русский   English
Range Rover Sport / 33 099 000 դրամ
Range Rover Sport-ը Land Rover-ի ավտոմեքենաների նոր սերունդն է: Նրա արտաքինի յուրաքանչյուր տարր ստեղծվել է գերազանց աերոդինամիկան և աներևակայելի ընթացային բնութագրերը ապահովելու նպատակով: Դիմապակու սահուն գծերը և թափքի ներդաշնակ կառուցվածքը շարժման տպավորություն են ստեղծում նույնիսկ այն ժամանակ, երբ ավտոմեքենան դեռ կանգնած է: Հետևի սփոյլերը, լրացուցիչ անցունակությամբ ՙսպորտային՚ անվադողերը և մի շարք այլ լրամասեր էլ ավելի են ընդգծում այս արատաճանապարհային ավտոմեքենայի սպորտային ոգին: Միևնույն ժամանակ Range Rover Sport-ը իսկական արտաճանապարհային ավտոմեքենա է, ստեղծված Land Rover-ի լավագույն ավանդույթներով, որոնք ենթադրում են դինամիկայի, տպավորիչ արտաքինի, աննկարագրելի հարմարավետության և անցողունակության համադրություն: Range Rover Sport-ը ստեղծված է հաղթանակների համար: