Դեռ 1953թ. VOLVO-ն Volvo Duett մոդելի ստեղծումով ի հայտ բերեց մեքենաների նոր դաս` բազմաֆունկցիոնալ ունիվերսալների դասը: Ժամանակակից կատարելագործված V70-ը հանդիսանում է շվեդական ունիվերսալների տասներորդ սերունդն ու նույնպես ունիկալ է, ինչպես և նրա նախորդները: Նոր մոդելը դարձել է ավելի հարմարավետ և ինտելեկտուալ, նրա սրահը ապահովում է ավելի մեծ ֆունկցիոնալություն և անվտանգություն: Անվտանգություն, որը VOLVO-ի ամենամեծ հաղթաթուղթն է: Մեր անընդհատ հոգածությունը անվտանգության մասին երաշխավորում է ավտոմեքենա վարելու հաճույքը: Հավատարմությունը ավանդույթներին բերում է նոր փայլուն արդյունքներ: