Հպարտությամբ ներկայացնում ենք VOLVO XC70 մոդելը` մի ավտոմեքենա, որը, մարմնավորելով հզորությունը, նրբագեղությունը և պրակտիկությունը, միաժամանակ շահեկանորեն տարբերվում է ցանկացած այլ ավտոմեքենայից: Այն Ձեզ կպարգևի բացառիկ հնարավորություններ, շքեղ ներքին հարդարանք և աննախադեպ անվտանգության զգացողություն: VOLVO XC70-ի կողքին մյուս ավտոմեքենաները կթվան հասարակ և անհետաքրքիր:
Չէ որ այս ավտոմեքենան ներդաշնակորեն համակցել է իր մեջ Volvo-ի մարդատար և արտաճանապարհային մոդելների լավագույն հատկությունները: