Volvo XC90-ի տարբերակող նշաններից է իսկապես ընդարձակ սրահը, ուր մտածված օգտագործվել է ներքին տարածության յուրաքանչյուր հատված:
Այս ավտոմեքենայում կիրառված է անվտանգության տարրերի այնպիսի քանակություն, որը երբևէ չի կիրառվել և ոչ մի ավտոմեքենայում: Բոլոր վերոնշված համակարգերը աշխատում են համատեղ և անհրաժեշտության դեպքում ապահովում են թե վարորդի, թե ուղևորների լիակատար անվտանգությունը նույնիսկ ամենաբարդ իրադրություններում:
Volvo XC90-ը իդեալական է ընտանեկան երկար ճանապարհորդությունների համար: Հարմարավետ, ընդարձակ (XC90-ը ապահովված է 7 նստատեղերով), հեշտությամբ կառավարվող, անվտանգ այս ավտոմեքենան իր ստեղծման օրվանից ապահովել է ամենածավալուն վաճառքները Volvo Cars-ի պատմության մեջ: Եվ դրանում մեծ դեր է խաղում նաև աշխարհում ամենաանվտանգ լիաքարշ ավտոմեքենայի կոչումը: