Գաղտնիության ապահովման քաղաքականություն
Մեր խոստումը
Մենք գնահատում ենք ձեր վստահությունը և չէինք ցանկանա ռիսկի դիմել` չարաշահելով այն: Մենք հարգում ենք ձեր անձեռնմխելիությունը և հակված ենք ապահովելու ձեր անձնական տվյալների գաղտնիությունը: Վստահ եղեք, որ մենք ոչ կվաճառենք, ոչ էլ վարձակալության կհանձնենք դրանք:
Ֆորան համագործակցությունները կատարվում են միայն նախապես կնքված պայմանագրերի հիման վրա, որպեսզի ապահովի ձեզ անհրաժեշտ ապրանքներով ու ծառայություններով և թույլ տա առավելագույնս զգալու սեփականության իրավունքը: Ձեր անձնական տվյալները պահպանելու համար մենք կիրառում ենք անվտանգության նյութական, էլեկտրոնային, ինչպես նաև գործընթացային միջոցառումներ: Մենք անուշադրության չենք մատնի ձեր տվյալների գաղտնիության ապահովման որևէ հարց:
Ինչպիսի տեղեկություններ է հավաքագրում Ֆորան
Ձեզ անհրաժեշտ ապրանքներով ու ծառայություններով ապահովելու համար Ֆորան հավաքում է ձեր մասին այնպիսի տեղեկություներ, ինչպիսիք են` անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը:
Ինչպես է Ֆորան օգտագործում իմ մասին տեղեկությունները
Ձեր անձնական տվյալների հաաքագրման ժամանակ մեր գլխավոր խնդիրն է ապահովել գործերի արդյունավետ վարումը, ինչպես նաև ապահովել ձեզ համապատասխան ապրանքների ու ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններով: Ֆորան երբեք չի անի մի բան, որը կարող է ռիսկի ենթարկել ձեր վստահությունը, ինչպես ասենք ձեր անձնական տվյալների վաճառքը կամ վարձակալության հանձնումը:
Ինչ տվյալներ է Ֆորան օգտագործում այլ անձանց հետ համատեղ
Ձեր անձնական տվյալները տրվում են Ֆորայի այն աշխատակիցներին, ովքեր օգնում են մեզ կողմնորոշվելու ձեզ հետաքրքրող ապրանքների ու ծառայություների առաջարկի հարցում: Ձեր անձնական տվյալները կարող են հաղորդվոլ այն արհմիություններին, որոնք մեզ են ծառայություններ մատուցում: Բոլոր այդ կազմակերպությունները ունեն պայմանագրով ամրագրված պարտականություններ պահպանելու այդ տվյալների գաղտնիությունը և օգտագործելու դրանք միայն մեզ անհրաժեշտ ծառայություների մատուցման նպատակով:
Արդյոք իմ մասին տեղեկությունները ապահով են
Ձեր անձնական տվյալները պահպանելու համար մենք կիրառում ենք անվտանգության նյութական, էլեկտրոնային, ինչպես նաև գործընթացային միջոցառումներ: Մենք նաև կիրառում ենք կրիպտոգրաֆիական տեխնոլոգիաներ և օգտագործողի ճանաչման միջոցառումներ, ինչը նույնպես կոչված է ապահովելու ձեր անձնական տվյալների պահպանումը: Միայն անձնակազմի լիազորված անդամներն ու մատակարարները, ովքեր պայմանագրով պարտավորվում են պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը, իրավունք ունեն ծանոթանալ ձեր անձնական տվյալներին իրենց աշխատանքը իրականացնելու համար:
Ինչպես ես կարող եմ իմանալ Ֆորայի Գաղտնիության ապահովման քաղաքականության մեջ կատարվող փոփոխությունների վերաբերյալ
Գործնական պայմանների փոփոխության դեպքում մենք կկատարելագործենք մեր քաղաքականությունը այդ փոփոխությունները գործարար կանոններում արտացոլելու համար: Մեր քաղաքականության վերափոխված տարբերակը կտեղադրվի վեբ կայքում:
Հարցեր և դիտողություններ
Դուք կարող եք ուղարկել քաղաքականությանն առնչվող ձեր հարցերն ու դիտողությունները հետևյալ էլեկտրոնային հասցեով`
forasales@autogroup.am կամ կարող եք գրել հետևյալ հասցեով` Ֆորա, ՀՀ, Երևան 0040, Աճառյան 42: Դուք նաև կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` (+374 10) 61 03 62, 61 15 02.
Շնորհակալություն, որ շարունակաբար հետաքրքրվում եք Ֆորայով: