Հայերեն   Русский   English
ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ընդհանուր Տեղեկություններ

    ՖՈՐԱ ընկերությունը հիմնադրվել է 2004թ. Հայաստանում, որպես հռչակավոր FORD Motor ընկերության ներկայացուցիչ: Գործունեության առաջին իսկ օրերից այն կարողացել է իր ուրույն տեղը գտնել հայաստանյան ավտոշուկայում, ինչի գրավականն է օրեցօր աճող ճանաչումն ու հետաքրքրությունը ընկերության հանդեպ:

    ՖՈՐԱ-ի գործունեության արդյունավետության և մատուցվող ծառայությունների բարձր որակի լավագույն ապացույցն է նաև այն, որ հիմնադրումից ընդամենը մեկ տարի անց` 2005թ., ընկերությունը դարձավ նաև անգլիական LAND ROVER մակնիշի պաշտոնական ներկայացուցիչը:

    2007թ.-ին տեղի ունեցավ ևս երկու ուրախալի իրադարձություն: ՖՈՐԱ-ն պաշտոնապես իրավունք ստացավ Հայաստանում ներկայացնելու շվեդական աշխարհահռչակ VOLVO CARS-ը` իր ողջ մոդելային շարքով, և գերմանական SIXT ավտովարձույթը, որը մասնաճյուղեր ունի աշխարհի հարյուրից ավելի երկրներում:

    Այսպիսով, ՖՈՐԱ ընկերությունը հասարակությանն է ներկայանում լավագույն առաջարկներով` ձգտելով արդարացնել իր հաճախորդների յուրաքանչյուր սպասելիք: