Հատուկ առաջարկ
Հատուկ առաջարկ մինչև մայիսի 28-ը.
Յուրաքանչյուր հաճախորդ ցանկության դեպքում հնարավորություն է ստանում KUGA ավտոմեքենա ձեռք բերելիս խնայել մինչև 1.000.000 դրամ: Պարզապես անհրաժեշտ է դիմել Աճառյան 42 հասցեում գտնվող ավտոսրահ և պատվիրել KUGA ամենագնաց մինչև մայիսի 28-ը: Այս դեպքում հաճախորդին ՙՖորա՚ ընկերության և ՙՖորդ Յուրոփ՚ ՖՈՐԴ-ի եվրոպական ներկայացուցչության կողմից պաշտոնապես կտրամադրվի զեղչ մեկ միլիոն դրամի չափով:
Իմացիր ավելին...
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ ԿՈՄԵՐՑԻՈՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻՆ:
ՙՖորա՚ ընկերությունը շարունակում է անակնկալներ մատուցել իր հաճախորդներին: Այս անգամ հերթը աշխարհահռչակ Transit կոմերցիոն ավտոմեքենաների գնորդներինն է: ՖՈՐԴ-ի հայաստանայան պաշտոնական ներկայացուցիչը եվրոպական գլխամասի` ՙՖորդ Յուրըպ՚-ի հետ միասին առաջարկում է վաճառքի հատուկ պայմաններ:
Իմացիր ավելին...
FORD FUSION
Երկու ամիս շարունակ` սկսած օգոստոսի 25-ից, ՀԱՏՈՒԿ ԳԻՆ Ford Fusion ավտոմեքենայի համար ՖՈՐԱ ավտոսրահում:
Ford Fusion-ն իր հզոր կազմվածքի, հուսալի ընթացային մասի և սովորականից մեծ անիվների շնորհիվ կարող է դիմակայել ճանապարհային ցանկացած փորձության նույնպիսի հաջողությամբ, ինչպես ավելի մեծ ավտոմեքենաները: Այն իր դասի մյուս ավտոմեքենաների համեմատ օժտված է աննախադեպ մեծ լուսածերպով, ինչի շնորհիվ վերածվում է իսկական ամենագնացի: Էլ չենք խոսում Ford-ին հատուկ անգերազանցելի հարմարավետության մասին:
ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԵՐԱՇԽԻՔ
ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՊԵՍ ՆՎԵՐ
Նոր FORD FOCUS
Ուրախ ենք ներկայացնել Ձեզ FORD FOCUS հանրահռչակ մոդելի նոր սերունդը, որն ստեղծված է կինետիկ դիզայնի գաղափարախոսության հիման վրա: Սա մի կատարյալ ավտոմեքենա է, որը դուրս է սովորական պատկերացումների շրջանակից: Նոր FOCUS-ը ձեռք է բերել ավելի դինամիկ և ատլետիկ արտաքին տեսք, որը շահավետորեն ընդգծում է ավտոմեքենայի մանևրականությունն ու սլացիկությունը:
Ի համեմատություն նախորդ սերնդի` նոր FORD FOCUS-ում փոփոխության են ենթարկվել գրեթե բոլոր մասերը, սկսած արտաքին տեսքից մինչև սրահի կահավորումը: «Կինետիկ դիզայննե իր մարմնավորումն է գտել կենտրոնական կանգնակի ավելի սահուն ուրվագծերում, իսկ սարքավորումների նորացված վահանակը այսուհետ լուսավորվում է կարմիր գույնով, ինչն ավելի դյուրին է դարձնում ցուցիչներից համապատասխան տեղեկատվություն ստանալը:
Նոր FORD FOCUS-ը հարուստ է տարատեսակ լրացուցիչ սարքավորումներով և ֆունկցիաներով, որոնց շնորհիվ ավտոմեքենա վարելը դառնում է էլ ավելի հաճելի: Առանց կափարիչի վառելիքի բաքը –Easy Fuel համակարգ- օգնում է` խուսափել լիցքավորման ժամանակ ծագող անկանխատեսելի իրավիճակներից, իսկ անվադողերում ճնշման վերահսկման համակարգը` մշտապես վերահսկել անվադողերի աշխատանքը: Սրահում նույնիսկ նախատեսված է 230V սնուցման վարդակ` տարատեսակ էլեկտրական սարքեր գործարկելու նպատակով: Ու բնականաբար չի կարելի չհիշատակել հետևի ինքնատիպ լուսադիոդային լուսարձակների մասին, որոնք ստեղծում են անգերազանցելի տեսողական է էֆֆեկտ:
Նոր FORD FOCUS-ը հասանելի է 3 և 5 դռնանի հեչբեք և 4 դռնանի սեդան թափքերով: Իսկ ամենառաջադեմ մոդելը` FOCUS ST-ն մարմնավորում է աներևակայելի դինամիկան, ունիկալ սպորտային դիզայնը, հզոր արգելակները և 18 թեթևաձույլ անիվները:
ՎԱՅԵԼԵՔ ՆՈՐ FORD FOCUS ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ:
FORD FOCUS` ՎԻՐՏՈՒՈԶ ԿԱՏԱՐՈՒՄ: