Հայերեն   Русский   English

Ժամկետներ և պայմաններ

Տեղեկատվություն և Պատկերազարդումներ
Վեբկայքի տեղեկատվությունն ու պատկերազարդումները հիմնված են վերջին մրցակցային և տեղեկատվության տեղադրման ժամանակ Ford, Land Rover, Volvo արտադրանքի վերաբերյալ առկա տեղեկատվության վրա: Ցուցադրված որոշ սարքավորումներ տրվում են հավելյալ վճարով, հատուկ լրամասեր կարող են զուգորդվել միայն որոշակի տարբերակների հետ: Սարքավորումների որոշ համակցություններ ժամանակ առ ժամանակ և կախված աշխարհագրական դիրքից կարող են տարբերվել: Պատկերազարդումների գույները կարող են տարբերվել իրականից` կախված օգտագործողի համակարգչի տեխնիկական և ծրագրային ապահովվածության առանձնահատկություններից ու վերարտադրումից: Ֆորան իրավունք ունի ցանկացած ժամանակ փոփոխություններ կատարելու արտադրանքի բովանդակության և գների մեջ առանց տեղեկացնելու:

Գնային քաղաքականություն
Ներկայումս բոլոր գները արտադրողի առաջարկած մանրածախ առևտրի գներն (ԱԱՄԱԳ) են: Դիլլերի իրական գները կարող են այլ լինել: Թեև Ֆորան ջանք չի խնայում ապահովելու ԱԱՄԱԳ - ի վերաբերյալ տեղեկատվության ճշգրտությունը վեբկայքում, պատասխանատվություն չի կրում գնային ձախողումների համար, որոնք կարող են ի հայտ գալ համակարգչի սարքավորումների տեխնիկական և ծրագրային սխալ աշխատանքի պատճառով:

Ապահովություն
Այս վեբկայքում ներկայացված յուրաքանչյուր ավտոմեքենա ունի անվտանգության գոտիներ: Չնայած անվտանգության գոտիները մեկ կամ մի քանի լուսանկարներում կամ պատկերազարդումներում կարող են ցուցադրված չլինել, այնուամենայնիվ, պետք է միշտ օգտագործվեն` համաձայն ձեռնարկում նշված ցուցումների:

Գույն
Գույների և ինտերիերի որոշակի համակցություններ կարող են տարբերվել` կախված տարվա եղանակից և աշխարհագրական դիրքից: