Երաշխիքային Պայմաններ
"Ֆորա" ՍՊԸ-ն առաջարկում է երաշխիքային սպասարկում սրահում ներկայացված յուրաքանչյուր մակնիշի ցանկացած ավտոմեքենայի համար:
Ընտրելով LAND ROVER` Դուք կստանաք 3 տարվա, կամ 100.000 կմ վազքի համար նախատեսված երաշխիք:
Իսկ VOLVO մակնիշի ավտոմեքենաների համար սահմանված է 2 տարվա անսահմանափակ վազքի երաշխիք:
Եթե Դուք ձեռք եք բերել FORD-ի ցանկացած մոդել, ապա վստահորեն կարող եք ակնկալել 2 տարվա, կամ 50.000 կմ երաշխիքային սպասարկում:
Հարկ է նշել, որ FORD-ի երաշխիքային սպասարկումը ենթադրում է նաև յուղի, յուղի ֆիլտրի և արգելակային կալանդների անվճար փոխում երաշխիքի կիրառման ողջ ժամանակահատվածում: