Հայերեն   Русский   English
Hot Links
Roma Finale 2009
   Ապրիլի 15-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահտվածում ՙՖորա՚ ընկերությունը կազմակերպել էր մրցույթ-վիկտորինա, որի հաղթողները հնարավորություն ստացան պայքարելու Գլխավոր Մրցանակի համար` ուղևորություն դեպի Հռոմ, ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ: Յուրաքանչյուրն, ով ցանկացել էր մասնակցել այս խաղարկությանը պետք է ճիշտ պատասխաներ10 հարցերի, լրացներ համապատասխան հարցաթերթիկը և բերեր այն անձամբ Աճառյան 42 հասցեում գտնվող ՙՖորա՚ ավտոսրահ: Հարցաթերթիկի բնօրինակը կարելի էր ձեռք բերել թե° ՙՖորա՚ ավտոսրահից, թե° VIVARO բուքմեյկերական ընկերության գրասենյակներից: Ի դեպ, բացի Գլխավոր Մրցանակից խաղարկության էին նաև հանված մի քանի տասնյակ խրախուսական մրցանակներ FORD-ի և VIVARO-ի կողմից: Մրցույթ-վիկտորինայի նախնական փուլը աչքի ընկավ մասնակիցների բավականին մեծ ակտիվությամբ: Ընդհանուր առմամբ խաղարկությանը մասնակցեց 172 մարդ, որոնցից հարցաթերթիկում նշված բոլոր 10 հարցերին ճիշտ պատասխանել էին 19-ը: Մոտ 70 հոգու էլ հաջողվել էր կռահել տասը հարցերից իննի պատասխանները:

Roma Finale 2009
   Այսպիսով, մայիսի 3-ին , ժամը 13.00- ին բոլոր հաղթողներն ու 9 հարցի պատասխանած մասնակիցները հավաքվել էին ՙՖորա՚ ավտոսրահում` ներկա գտնվելու Գլխավոր Մրցանակի հաղթողի որոշման և խրախուսական նվերների հանձնման արարողությանը: Ցավոք ոչ բոլոր հաղթողները կարողացան ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, և Գլխավոր Մրցանակը, ըստ մրցույթ-վիկտորինայի կանոնների, խաղարկվեց 15 հոգու միջև: Հաղթողի անունը որոշելու համար հրավիրվել էր հանրահայտ ֆուտբոլիստ, Հայաստանի հավաքականի երբեմնի առաջատարներից, ներկայումս ՙՄիկա՚ ֆուտբոլային ակումբի պատասխանատու աշխատակից Արմեն Պետիկյանը: Հավաքված մասնակիցների և բազմաթիվ ԶԼՄ-ների ներկայցուցիչների աչքի առաջ տեղի ունեցավ կարևորագույն արարողությունը: Արմեն Պետիկյանը, խաղարկության արկղից հանելով կտրոններից մեկը, հայտարարեց Հռոմի ուղեգիր նվաճած մասնակցի անունը: Դա Երևանի Գյուղատնտեսական ակադեմիայի ուսանող Արտակ Անտոնյանն էր:

Roma Finale 2009
   Այնուհետ հերթականությամբ բոլոր հաղթողները պարգևատրվեցին խրախուսական մրցանակներով` ֆուտբոլային գնդակներով ՙՖորա՚ ընկերության կողմից և ՙՎիվառո՚ բուքմեյկերական կազմակերպության կողմից 5000 դրամ արժողությամբ կանխավճարային քարտերով: Մրցանակներից անբաժին չմնացին նաև մրցույթ-վիկտորինայի 9 հարցերին պատասխանաց մասնակիցները; Նրանցից շատերը այդ օրը ՙՖորա՚ ավտոսրահից նույնպես հեռացան գնդակներով կամ խաղադրույքային քարտերով:

Roma Finale 2009
   Կազմակերպիչները իրենց գոհունակությունը արտահայտեցին թե ընդհանրապես մցրույթ-վիկտորինայի, թե եզրափակիչ միջոցառման ընթացքի վերաբերյալ, այն հույսով, որ հետագայում էլ նրանց կհաջողվի մեր համաքաղաքացիներին պարգևել հաճելի անակնկալներ: